Փարիզի Դիսնեյլենդ մեկնելու հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար

01.12.2025 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #Visa
Մինչեւ 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ» արշավը։

Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։ 

Բանկից հայտնել են, որ արշավի պայմանների կատարման դեպքում քարտապանները հնարավորություն կունենան մասնակցելու գովազդային վիճակախաղին եւ շահելու Փարիզի Դիսնեյլենդի այցելությամբ հնգօրյա ընտանեկան ճամփորդություն։ 

Վիճակախաղին պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով, կընտրվի 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքը (մինչեւ 4 անձ) կստանա՝

•     Երեւան–Փարիզ–Երեւան երկկողմանի ավիատոմսեր (էկոնոմ դաս)
•    2 գիշեր՝ Disneyland® Paris-ի հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
•    3 գիշեր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
•    Disneyland® Paris Park-ի եւ Walt Disney Studios-ի 3-օրյա մուտքի տոմսեր
•    VIP շրջայց
•    Disneyland® Paris-ի նվեր քարտեր՝ ընդհանուր 1000 եվրո արժողությամբ
•     Լուսանկարահանման հնարավորություն
•    Բրենդավորված նվերներ
•    Նախապես ամրագրված ճաշ եւ ընթրիք Փարիզում
•    Փարիզի տեսարժան վայրերի անցատոմս եւ հասարակական տրանսպորտի քարտ
•    Անհատական տրանսֆերներ օդանավակայանից
•    Տեղափոխում Disneyland® Paris-ից դեպի Փարիզի հյուրանոց

Արշավի մասին մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW