Կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարը կդառնա 10000 դրամ

27.11.2025 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակ #անկանխիկ #հետվճար
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ավելացնել կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափը: 

Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ը սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

«Ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին: Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետեւ մենք դրանք պետք է կայացնենք այնպես, որ լրացուցիչ եւ հարակից էֆեկտներ ունենան»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ նա ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն՝ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է: 

«Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում եւ դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW