ՄՍՇՊՀ-ն Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ

26.11.2025 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
Թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների մարտահրավերներն ուսումնասիրելու եւ ոլորտի բարելավմանն ու սպառողների շահերի հուսալի պաշտպանությանն ուղղված արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով՝ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ։ 

Աշխատանքային խումբն ուսումնասիրում է շուկայի կարգավորման մոտեցումները՝ շուկայի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ ուղեւորների եւ վարորդների համար առավել կանխատեսելի եւ բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունը եւ ոլորտի արդյունավետությունը։

Այս աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ կյանքի է կոչվել նախաձեռնություն, համաձայն որի Yandex Go-ն (Yandex Taxi) նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը։ Ըստ այդմ՝ ուղեւորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ Ծառայության վարձատրություն չի կիրառվում։
Դիտում՝ 3803

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW