Ամփոփվել է ԱրարատԲանկի եւ Arca-ի «Փոխանցիր հեռախոսահամարով» համատեղ ակցիան, որի շրջանակում հոկտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը AraratMobile հավելվածի միջոցով ArcaPay-ով 50,000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի փոխանցումներ կատարողները հնարավորություն ունեին դառնալ ակցիայի հաջողակներից մեկը՝ շահելով բազմաթիվ նվերներ։ Ակցիան ամփոփվել է ԱրարատԲանկի ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահել են բազմաթիվ նվերներ, այդ թվում iPhone 17 Pro, MacBook Air 13.6" M4 եւ Airpods Max ականջակալներ։ Բանկից հայտնել են, որ գլխավոր մրցանակակրի նվերը դեպի Զանզիբար ուղեւորությունն էր՝ նախատեսված 2 անձի համար։ «ArcaPay-ն օրեցօր հաճախորդների համար դառնում է ամենահարմարավետ թվային գործիքն՝ ապահովելով ակնթարթային փոխանցումներ բանկից բանկ միայն հեռախոսահամարով՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների։ ԱրարատԲանկի հետ համատեղ այս ակցիան փաստում է այն մասին, որ Arca-ում ստեղծում ենք այնպիսի համակարգեր, որոնք օգտատերերին առաջարկում են առավել նորարար եւ հարմարավետ թվային լուծումներ, որոնք միշտ գերազանցում են սպասելիքները։ Շնորհակալ ենք բանկին՝ համագործակցության, եւ ակցիայի մասնակիցներին՝ վստահության համար եւ շնորհավորում ենք բոլոր հաղթողներին»,- նշել է Arca-ի Մարքեթինգի բաժնի պատասխանատու Նոնա Մարկոսյանը։«Հերթական անգամ հաճելի անակնկալներ մատուցեցինք մեր հաճախորդներին` հնարավորություն ընձեռելով շահելու տարատեսակ նվերներ. եւս մեկ անգամ փաստեցինք, որ ԱրարատԲանկն ամեն կերպ աջակցում է իր հաճախորդներին: Ուրախ էինք բանկերից առաջինն անցկացնել ArcaPay-ով փոխանցումների առաջխաղացման համատեղ արշավը՝ հաճախորդներին ներկայացնելով AraratMobile հավելվածում հեռախոսահամարով միջբանկային փոխանցումների հնարավորությունները»,- ասել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։ ArcaPay-ը բանկից բանկ հեռախոսահամարի միջոցով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ ու անվտանգ համակարգ է։ AraratMobile հավելվածում եւ ArcaPay համակարգին մասնակից բանկերի հավելվածներում ArcaPay-ով միջբանկային փոխանցումներն իրականացվում են 0% միջնորդավճարով։AraratMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից։ Բանկի հատուկ առաջարկներին ծանոթացեք պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարեք +374 10 59 23 23: ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3295