ԶՊՄԿ-ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացում

25.11.2025 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հրապարակել է 2024թ․-ի հաշվետու տարվա կայուն զարգացման հաշվետվությունը: 

Ընկերությունն արդեն չորս տարի կայուն զարգացման հաշվետվությունները պատրաստում է միջազգային ընդունված ստանդարտներին համապատասխան։ Նշվում է, որ 2024 թ․ կայուն զարգացման հաշվետվությունը նույնպես կազմվել է հետեւելով նախապես ստանձնած հանձնառությանը։ Այս տարվա հաշվետվությունը անցել է նաեւ անկախ հավաստիացում, որի նպատակն է երրորդ՝ անկախ կազմակերպության կողմից հաստատել ներկայացված տվյալների ճշգրտությունն ու թափանցիկությունը։ Հավաստիացումն իրականացվել է «Գրանթ Թորնթոն Արմենիա» ընկերության կողմից՝ ISAE 3000 ստանդարտով։ Հաշվի են առնվել GRI, SASB եւ IFRS S2 միջազգային չափորոշիչների պահանջները։ Մոտ 3 ամիս տեւական գնահատման արդյունքում ձեւավորվել է եզրակացություն, որը հաստատում է «հաշվետվողականության հուսալիությունը նշված չափորոշիչների շրջանակում»։

Հավաստիացման ընթացքում հայտնաբերված ոչ նշանակալի բացթողումները շտկվել եւ տեղադրվել են ԶՊՄԿ կայքում։

«ԶՊՄԿ-ն արդեն չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ հաշվետվություն՝ հանդիսանալով այս ոլորտի առաջատարը Հայաստանում։ Հաշվետվության արտաքին հավաստիացումը կայուն զարգացման ոլորտում առաջնորդության եւ համաշխարհային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ եւս մեկ կարեւոր քայլ է։ Կարծում եմ՝ կարեւոր է ընդգծել, որ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլեւ այլ ոլորտներում շատ քիչ ընկերություններ են կամավոր սահմանում նման բարձր նշաձող հաշվետվողականության եւ թափանցիկության համար։ Վստահելիության անկախ հավաստիացումը ձեւական ընթացակարգ չէ, այլ մեր խորքային նվիրվածության արտացոլումը՝ իրական կայուն զարգացմանը։ Մենք շարունակում ենք դիտարկել կայուն զարգացումը որպես ընկերության արդիականացման եւ նրա զարգացման անբաժան մաս»,- ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Դիտում՝ 5650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW