Wilco Wealth Management-ը միջազգային ճանաչում է ստացել MENA WealthBriefing Awards-ում

22.11.2025 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
Wilco Wealth Management ընկերությունը մասնակցել է Դուբայում անցկացված MENA WealthBriefing Awards 2025 մրցանակաբաշխությանը և արժանացել միջազգային ճանաչման։ 

Նոյեմբերի 20-ին Դուբայի The Armani Hotel-ում կայացած միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների առաջատար ֆինանսական կազմակերպությունների։

Գալա երեկոյի ընթացքում Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեւան արժանացել է «Կապիտալի կառավարման ոլորտում տարվա կին առաջնորդ» կոչմանը։

Այս մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք կապիտալի կառավարման ոլորտում ինտեգրում են նորարար մոտեցումներ՝ շուկայի համար սահմանելով գերզանցության նոր չափանիշներ։ 

Իրինա Բելիշեւայի աշխատանքը բարձր է գնահատվել հատկապես իր ռազմավարական տեսլականի, մասնագիտական ներդրման և տարածաշրջանում ֆինանսական ոլորտի զարգացմանը նպաստող գործունեության համար։


 «Այս մրցանակը մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Այն ապացուցում է, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային մակարդակի ֆինանսական փորձագիտության կենտրոն և որ ընտանեկան կապիտալի արդյունավետ կառավարումը հնարավոր է կառուցել վստահության, թափանցիկության և մարդկային արժեքների հիմքի վրա», – նշել է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեւան։

ClearView Financial Media-ի գործադիր տնօրեն և WealthBriefing-ի հրատարակիչ Սթիվեն Հարիսը հավելել է.

«Յուրաքանչյուր մրցանակակիր և բարձր գնահատական ստացած կազմակերպություն անցել են խիստ և անկախ գնահատման գործընթաց և լիովին արժանի են իրենց այս տարվա ձեռքբերումներին»։

2002 թ-ին հիմնադրված և 2025 թ-ին ռեբրենդինգ անցած Wilco Wealth Management-ը ներկայացնում է ընտանեկան կապիտալի կառավարման ժամանակակից մոդել Հայաստանում։ Ընկերությունն աշխատում է միջազգային ընտանիքների, ձեռներեցների և բարձր եկամուտ ունեցող անձանց հետ:

Wilco-ի գործունեության հիմքում են վստահությունը, ստեղծարարությունը և կենունակությունը։ Ընկերությունն առաջարկում է բարեկեցության ապահովմանն ուղղված համալիր ֆինանսական և ոչ ֆինանսական լուծումներ․ակտիվների կազմի ու կառուցվածքի կառավարումից մինչև կոնսիերժ աջակցություն և ժառանգության պլանավորում։

Wilco Wealth Management-ը գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո և ունի բրոքերային, ակտիվների կառավարման և ներդրումային խորհրդատվության ծառայություններ մատուցելու լիցենզավորում։ Wilco-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներդրել է միջազգային Market Responsiveness Index (MRI) մեթոդաբանությունը, որով գնահատվում է, կազմակերպության՝ հաճախորդների պահանջներին ու շուկայի փոփոխություններին արձագանքելու արդյունավետությունն ու արագությունը։

Այս մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Wilco-ի հետևողական ձգտումը՝ ձևավորելու ընտանեկան կապիտալի կառավարման բարձր մշակույթ Հայաստանում և տարածաշրջանում։

MENA WealthBriefing Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Մեծ Բրիտանիայում գործող ClearView Financial Media ընկերության կողմից, որը նաև WealthBriefing-ի հրատարակիչն է։ Մրցանակաբաշխությունը ներկայացնում է մասնավոր բանկային, ընտանեկան գրասենյակների և կապիտալի կառավարման ոլորտների լավագույն փորձը՝ արժևորելով նորարար և հաճախորդակենտրոն ընկերությունների ու մասնագետների ամբողջ աշխարհում։
Դիտում՝ 6009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW