Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ․ հերթական կանգառը Նաիրի ճամբարում էր

21.11.2025 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank
Օրեր առաջ IDBank-ի եւ Իդրամի աշխատակիցները ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու, զոհված զինծառայողների կանանց համար Ծաղկաձորի «Նաիրի» ընտանեկան ճամբարի ընթացքում իրականացրել են ֆինանսական գրագիտության թեմայով դասընթացներ։ 

«Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավի շրջանակում դասընթացը կայացել է ԶԻՆԱՊԱՀ-ի հրավերով, քանի որ եռօրյա ճամբարը ներառում էր կրթական, հոգեթերապեւտիկ եւ ժամանցային միջոցառումներ։  

«Ուրախ ենք, որ մեր գործընկեր IDBank-ն անմիջապես արձագանքեց մեր նախաձեռնությանը եւ հայտնեց իր պատրաստակամությունը կազմակերպելու եւ իրականացնելու ֆինանսական գրագիտության դասընթացներ ճամբարի մասնակից մայրերի համար»,- նշել է ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիանա Հարությունյանը։ 

65 կանանց հետ ֆինանսական գրագիտությանն առնչվող երկու համաժամանակյա դասընթացներին հնչել են բազմաթիվ հարցեր․ մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին վարկերի, ավանդների ու ֆինանսական զեղծարարությունների հետ կապված թեմաները, որոնց շուրջ էլ ծավալվեցին ինտերակտիվ հանդիպումները։ 

«Կարծում եմ՝ նման հանդիպումներն իսկապես օգտակար են թե՛ Բանկի եւ Իդրամի եւ թե՛ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, որովհետեւ նման հանդիպումների ընթացքում վեր են հանվում հարցեր, խնդիրներ, որոնք հուզում են մեր հաճախորդներին, եւ մենք էլ մեր հերթին առավել ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ասել է IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
Ճամբարը կազմակերպվել էր ԶԻՆԱՊԱՀԻ կողմից՝ «Հայ զինվորի եւ ընտանիքի բարեկամներ» հիմնադրամի ու ՀԲԸՄ-ի հետ գործընկերությամբ։

IDBank-ը եւ Իդրամը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 5243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW