Հայէկոնոմբանկի Mastercard քարտով վճարումները կտանեն Բալի

20.11.2025 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Mastercard
Հայէկոնոմբանկն առաջարկում է կատարել միանվագ 20,000 դրամին համարժեք անկանխիկ վճարում AEB Mastercard վճարային քարտով եւ ստանալ հնարավորություն հաղթելու 2 անձի համար նախատեսված անմոռանալի ուղեւորություն դեպի Բալի:

Ակցիային կարող են մասնակցել ինչպես Հայէկոնոմբանկի Mastercard գործող քարտապանները, այնպես էլ նոր հաճախորդները․ անվճար Mastercard Digital քարտ կամ գործող սակագնով ցանկացած այլ Mastercard պատվիրելու համար անհրաժեշտ է գրանցվել AEB Mobile հավելվածում: 

Բանկից հայտնել են, որ դեպի Բալի գլխավոր մրցանակից բացի, մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ 3 iphone 17 սմարթֆոններից մեկը:

Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով:

Ակցիան գործում է 20.11.2025-20.01.2026թթ․: 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2969

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW