Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում

19.11.2025 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amio Era #Ամիօ բանկ
Ամիօ բանկը 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։

Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։

«Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։ Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Այս տարի նախաձեռնությունը ճանաչելի է դարձել Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Երկու տարվա ընթացքում Amio Era ծրագիրը ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել է կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ՝ ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։

Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքային պրակտիկա Ամիօ բանկում՝ կիրառելով իրենց գիտելիքը գործնականում և զարգացնելով մասնագիտական հմտությունները։

«Amio Era ծրագիրը շարունակում է զարգանալ՝ ամրապնդելով բանկի մոտեցումը՝ աջակցելու կրթությանը և ընդլայնելու երիտասարդների զարգացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Amio Era-ի մասին ավելին իմանալու համար այցելել հետևյալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW