Իդրամի հետ համագործակցությամբ օրերս կայացել է Feminno հասարակական կազմակերպության «STEM Acceleration Award» ծրագրի եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերից շուրջ 200 դպրոցահասակ աղջիկ։ Աղջիկների շրջանում գիտական հետաքրքրություն ու առաջնորդություն ձեւավորելուն միտված երեքամսյա ամառային ծրագրի ընթացքում 8-12-րդ դասարանների սովորողները մշակել եւ իրականացրել են STEM նախագծեր՝ միավորելով գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը եւ մաթեմատիկան։ Ամռան ընթացքում ծրագրի մասնակից դպրոցականների հետ ֆինանսական գրագիտության վեբինար էր անցկացրել նաեւ Իդրամ ընկերությունը․ աղջիկներին ներկայացվել էին Ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոնները։ Դպրոցականները ծանոթացել էին նաեւ Իդրամ Ջունիոր հավելվածին։Միջոցառման բացման խոսքում Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ դեռ վառ են տպավորությունները ամռան ընթացքում անցկացված ֆինանսական գրագիտության դասընթացներից ստացած էներգիայից․ «Շատ տպավորիչ էր երեխաների ոչ միայն ներգրավվածությունը, այլեւ՝ հետքրքրվածության գերագույն աստիճանը։ Դասընթացին աղջիկների մասնակցության տոկոսը եւս ցույց է տալիս, որ թեման իսկապես արդիական է ու հետաքրքիր նրանց համար»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանն, ով նաեւ նախագծերը գնահատող հանձնախմբի անդամ էր։ Նշվում է, որ մրցութային 20 նախագծից մի քանիսն անդրադարձել էր հենց ֆինանսական գրագիտության թեմային․Feminno հասարակական կազմակերպության հիմնադիր Սեդա Պապոյանը եւս կարեւորել է ֆինանսական գրագիտության դերը ժամանակակից կրթության համատեքստում․ «Չկա գաղափար, որի իրականացման համար ֆինանս պետք չլինի, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք այս հնարավորությունն ունեցանք աղջիկների համար, հասկացանք՝ ինչպես է ֆինանսական աշխարհն աշխատում, ինչպես են նոր երեւույթները, օրինակ՝ բջջային հավելված Իդրամ Ջունիորը, լայն հնարավորություններ ստեղծում ունենալու ֆինանսական որոշակի անկախություն»։Մեկ ամբողջ օր տեւած մրցութային օրվա ավարտին հնչել են տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված թիմերի անունները, իսկ Իդրամն իր կողմից ընտրված լավագույն նախագծերի եռյակին պարգեւատրեց հատուկ նվերներով։Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4209