Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք վերջին տարիներին կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, ավանդույթի համաձայն, հանդիպել են բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։Բանկից հայտնել են, որ հանդիպմանը ներկա էին ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի 1 մլն դրամի չափով կրթաթոշակ ստացած ուսանողները, ինչպես նաեւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։Ուսանողները կիսվել են կրթության հետ կապված իրենց ապագա պլաններով, որոնց իրագործմանը նպաստում է նաեւ անվանական կրթաթոշակը, եւ անկաշկանդ մթնոլորտում բարձրացրին բանկային ոլորտում կարիերան սկսելու վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ԵՊՀ ուսանողների կրթության մեջ ներդրումը բանկի ամենահաջողված նախաձեռնություններից է։ «Ուսանողները տարեցտարի ավելի հետաքրքրված են դառնում ծրագրով, եւ մենք հասնում ենք մեր հիմնական նպատակին․ այն է՝ կրթության հանդեպ հետաքրքրության խթանումը։ Սա երկարաժամկետ ծրագիր է, բայց արդյունքներն արդեն տեսանելի են․ աշխատանքի համար մեզ դիմում են լուսավոր, լավատեսություն ներշնչող ուսանողներ մեր իրականացրած տարբեր կրթական նախագծերից։ Հաճելի է նաեւ տեսնել Երեւանի պետական համալսարանի եւ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը ծրագրին»,- նշել է Հայկ Ստեփանյանը։ «Արդեն մի քանի տարի է՝ Երեւանի պետական համալսարանը եւ Բիբլոս Բանկ Արմենիան բավականին ընդգրկուն եւ կարեւոր համագործակցություն են սկսել։ Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս կենտրոնանալու կրթության վրա եւ մտածելու իրենց կարիերայի աճի մասին։ Բիբլոս Բանկ Արմենիան այն առաջամարտիկներից էր, որ սկիզբ դրեց բուհ-բանկային ոլորտ համագործակցությանը, եւ մենք հույս ունենք, որ Բանկի օրինակը կհանգեցնի այլ ընկերությունների կողմից նույնպես կարեւոր կրթական ծրագրերի իրականացմանը։ Նման ներդրումները հսկայածավալ հետվերադարձ են ապահովելու երկրի զարգացման համար»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ «ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի եւ Բիբլոս Բանկ Արմենիայի համատեղ ծրագիրը շատ ոգեւորիչ է։ Ուսանողների ընտրության հիմնական չափորոշիչը բարձր առաջադիմությունն է եւ հասարակական ակտիվությունը։ Նման ծրագրերով ու մեր գործընկերների աջակցությամբ մենք փորձում ենք խրախուսել այն ուսանողներին, որոնք ոչ միայն լավ են սովորում, այլեւ նախաձեռնողականություն են դրսեւորում եւ ուշադիր են իրենց շուրջը տեղի ունեցողին։ Այս համագործակցությունը ռազմավարական է։ Հուսով եմ՝ Բանկի օրինակը «վարակիչ» կլինի այլ ընկերությունների համար»,- նշել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։Բանկի եւ բուհի միջեւ երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․։ Ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ եւ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։Հաջորդող տարիների ընթացքում նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ԿՊՍ ուղղությունն է։ Բանկը ոչ միայն տրամադրում է կրթաթոշակներ, այլեւ ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր եւ հովանավորում կարեւոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2941