Յունիբանկի Visa թվային քարտերը դարձել են անվճար ռեզիդենտ հաճախորդների համար: Թվային քարտն ակնթարթորեն կարելի է ստեղծել UNIMobile հավելվածի միջոցով՝ պարզապես ընտրելով նախընտրած դիզայնը եւ արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո: Բանկից հայտնել են, որ թողարկումից անմիջապես հետո քարտը հասանելի է դառնում առցանց վճարումների եւ փոխանցումների համար, այն նաեւ կարող է կցվել Apple Pay-ին եւ Google Pay-ին՝ անհպում վճարումների համար: Թվային քարտը կարելի է համալրել ցանկացած պահի՝ այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով: «Visa Digital քարտերը կոչված են անկանխիկ վճարումն առավել հեշտ եւ հարմարավետ դարձնելու: Դրանք հարմար են օգտագործման համար, ապահով են եւ միշտ հասանելի են հեռախոսում:Թվային քարտը հատկապես հարմար է նրանց, ովքեր հաճախ են առցանց գնումներ կատարում արտասահմանյան կայքերից եւ անվտանգության ապահովման նպատակով նախընտրում են վճարումները կատարել առանձին քարտով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Նշվում է, որ Յունիբանկը հետեւողական կերպով զարգացնում է թվային ծառայությունները եւ ժամանակակից սպասարկումը ՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հարմար եւ անվտանգ: Թվային քարտերի առաջմղումը եւ դրանց մատչելիության բարձրացումը նաեւ աջակցում է բանկի ESG՝ «կանաչ» օրակարգին, քանի որ թվային լուծումներին անցումն օգնում է կրճատել պլաստիկի օգտագործումն ու նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Tweet Դիտում՝ 3845