“Յունիբանկ”-ը սպասարկման իր online համակարգին միացրեց նոր մարզային մասնաճյուղեր
02.02.2009 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ”-ը սպասարկման իր online համակարգին միացրել է եւս երեք մարզային մասնաճյուղ` “Աբովյան”-ը, “Արտաշատ”-ը եւ “Էջմիածին”-ը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով “Յունիբանկի” մամլո ծառայությունը, ներկայումս տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը, տասներկու երեւանյան եւ յոթ մարզային մասնաճյուղերը: Նախատեսվում է, որ բանկի մասնաճյուղային ցանցը ամբողջովին կընդգրկվի համակարգում 2009թ.-ի մարտին:
Online համակարգի գործարկման շնորհիվ բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց բանկային գործարքները կատարել համակարգին միացված ցանկացած մասնաճյուղում` անկախ սկզբնական սպասարկման հասցեից:
“Յունիստրիմ” համակարգով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ փոխանցողի կողմից նշված հասցեից:
Online համակարգի ներդրման աշխատանքները “Յունիբանկ”-ում սկսվել են 2008թ.-ի հուլիսից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: