Հայաստանից ԱՄԷ արտահանվող մի շարք ապրանքների համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ

14.11.2025 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ #ԵՄ
Հայաստանից ԱՄԷ արտահանվող մի շարք ապրանքների համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ-ից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%-ը, մնացած 5%-ը չի ծածկվում զիջումներով։ 

Արդյունքում՝ արտահանման ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողները ուղղակի կսուբսիդավորվեն մոտ $500 հազարով, իսկ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6%-ից կնվազի 2,6%-ի։ Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են, մասնավորապես՝ այլ թարմ մրգեր, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ եւ այլն, լակտոզա, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան, սոուսներ եւ այլն։
Դիտում՝ 1540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW