Քննարկվել է Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը

14.11.2025 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նարեկ Մկրտչյան #Անջելես-Երեւան #ուղիղ թռիչքներ
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines-ի Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ։

Դեսպանատան փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է ուղիղ չվերթի կարեւորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի զգալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսում։ 

Միաժամանակ, Չայթան Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները եւ գործառնական պայմանները։
Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW