Հայաստանի 14 համալսարանից, տարբեր ֆակուլտետներ ու մասնագիտական ուղղվածություններ ներկայացնող ուսանողներից կազմված 11 թիմ իր նորարարական նախագծերն է ներկայացրել «Ինեկոբանկը քո կողքին» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության կրթության աջակցության ծրագրի եզրափակիչ փուլում: Արդեն երրորդ տարին իրականացվող «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը, որին միացել է հայաստանյան 14 համալսարան, չորս ամսվա ընթացքում ունեցել է 4012 դիմորդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ Բանկից հայտնում են, որ 4012-ից եզրափակիչ էր անցել 205 մասնակից, նրանցից 170-ը ստացել էր կրթաթոշակ, իսկ 55-ը ներգրավվել 11 թիմում՝ պայքարելու ուսման վարձի ամբողջական փոխհատուցման եւ արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրում հաղթելու հնարավորության համար։Ի սկզբանե, ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսված էր կրթաթոշակ տրամադրել 150 ուսանողի։ Սակայն Ինեկոբանկը, բարձր գնահատելով բոլոր ուսանողների աշխատանքը, նվիրումն այս ծրագրին եւ կրթությանը, եզրափակիչ փուլում հաղթող չճանաչված 20 մասնակիցներին եւս անակնկալ կերպով հանձնել է կրթաթոշակներ՝ որպես բանկի գնահատանքի նշան` ուսանողների ջանքերի ու տաղանդի։ Արդյունքում՝ եզրափակիչ փուլ անցած բոլոր 205 մասնակից դարձել է հաղթող։ 11 թիմ վերջին շաբաթներին աշխատել է Ինեկոբանկի 11 մենտորի հետ, որոնք իրենց գիտելիքներով ու փորձով ուղղորդել են մասնակիցներին՝ մշակելու եւ առաջ մղելու նորարարական գաղափարները, մեծապես նպաստելով ուսանողների մասնագիտական աճին ու զարգացմանը։ «Շատ տպավորված եմ ներկայացված նախագծերով։ Թիմային աշխատանքի հետ կապված կարծրատիպեր կան, եւ ուսանողներն այսօր կոտրեցին դրանք իրենց նախագծերով, պատրաստվածության աստիճանով ու ներկայացման մակարդակով։ Նրանք ապացուցեցին, որ հնարավոր է չճանաչել միմյանց, սովորել տարբեր բուհերում, ունենալ տարբեր մասնագիտություններ՝ սկսած դերասանից մինչեւ նկարիչ, իրավաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ կամ վերլուծաբան, եւ կարողանալ աշխատել մեկ գաղափարի շուրջ, հասնել կոնկրետ նպատակի ու հաղթել», - նշել է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ Մենտորների առաջնորդությամբ թիմերը մշակել եւ ներկայացրել են կրթության, համայնքային զարգացման, կայունության եւ թվային նորարարության ուղղություններով գաղափարներ։ ««Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» գաղափարախոսությունը, որը մենք որդեգրել ենք այս ծրագրի շրջանակում, այսօր առավել արդիական է։ Մեր երկրի զարգացման համար մեզ անհրաժեշտ են նոր մտածողությամբ, կրթությամբ եւ ստեղծարար մոտեցմամբ երիտասարդներ, ովքեր կկառուցեն կայուն եւ մրցունակ հասարակություն։ Որպես ծրագրի մենտորներից մեկը՝ ես շատ հպարտ եմ մեր երիտասարդներով։ Նրանք խելացի են, նախաձեռնող, նպատակասլաց ու հետաքրքրասեր։ Վերջին ամիսներին ավելի սերտորեն շփվելով նրանց հետ՝ ավելի եմ համոզվել, որ մեր ապագան վստահելի ձեռքերում է»,- ասել է Ինեկոբանկի Տաղանդների ներգրավման եւ վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը:Նախագծերը գնահատող ժյուրիի կազմում էին Ինեկոբանկի, գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հանդիսատեսը։ Հաղթող է ճանաչվել 7 թիմ, ընդհանուր 35 ուսանող. երեք թիմ արժանացել է ուսման վարձի ամբողջական փոխհատուցման, իսկ չորս թիմ՝ արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրերում մասնակցելու հնարավորության։ Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաեւ «Ինեկոբանկը քո կողքին. ապագան ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության ամենամեծ բաղադրիչի՝ «30 Master» ծրագրի մեկնարկը։ Ծրագրի շրջանակում հայաստանաբնակ 30 մասնագետից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչեւ 40.000.000 մլն ՀՀ դրամ՝ մագիստրոսական կրթության ֆինանսավորման համար աշխարհի թոփ 5 բուհերում, ինչպես նաեւ Shanghai Rankings-ի եւ QS Rankings-ի չափորոշիչների համապատասխան թոփ 50-ից 500 միջազգային համալսարաններում ուսանելու նպատակով՝ ըստ բանկի կողմից առանձնացված մասնագիտացումների։ Ծրագրի դիմումները բաց են 2025 թ. նոյեմբերից մինչեւ 2026 թ. նոյեմբեր։ «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության մասինԿարեւորելով շարունակական կրթությունը, գիտելիքահեն, տեխնոլոգիաների վրա հիմնված, մրցունակ մասնագետներով հասարակության ձեւավորումը՝ սույն թվականի հունիս ամսին Ինեկոբանկը հայտարարեց իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթության աջակցության ծրագրի ընդլայնման մասին։«Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություններով» ԿՍՊ նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել եւ մեկնարկել է կրթության ֆինանսավորման ծրագրերով՝ հետագայում ընդգրկելու իրականացվող առավել բազմազան ուղղություններ։ Այս տարի այն արդեն իսկ ավելի ընդգրկուն է: Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։ «Ինեկոբանկը քո կողքին» ԿՍՊ հայեցակարգի նոր ռազմավարական բաղադրիչներից է նաեւ Ինեկոբանկի աշխատակիցների երեխաների ֆինանսավորումը, ովքեր սովորում են բակալավրի ու մագիստրատուրայի ամենատարբեր ծրագրերում։ Ծրագրի շրջանակում հասցրել են ֆինանսավորվել 7 աշխատակիցների երեխաներ։2025-ին «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի բաղադրիչներն են՝ -170 կրթաթոշակ-15 ուսանողի՝ ուսման վարձի ամբողջական փոխհատուցում-20 ուսանողի՝ կարճաժամկետ կրթական ծրագրերում մասնակցության հնարավորություն արտերկրում-30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում աշխարհի թոփ 50 բուհերում Tweet Դիտում՝ 1530