Կոնվերս Բանկի Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը մասնակցել է Raiffeisen Bank International, ICC Georgia-ի եւ TBC Bank-ի կողմից կազմակերպված Trusted Banking: Business Resilience Through Compliance համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը: Նոյեմբերի 6-7-ը Թբիլիսիում կայացած համաժողովը միավորել էր ԵՄ եւ տարածաշրջանային բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար բանկային ոլորտում զարգացումները, մարտահրավերները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները:Compliance Policies in the Digital Age պանելային քննարկման շրջանակում Զարուհի Ավակիմյանը խոսել է Կոնվերս Բանկում գործող ֆինանսական հանցագործությունների համապատասխանության համակարգի եւ տեխնոլոգիական զարգացման մասին՝ շեշտադրելով այս ուղղությամբ բանկի կողմից վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքները, մարդկային եւ ֆինանսական ներդրումները: Նա նաեւ նշել է, որ ֆինանսական հանցագործությունների հակազդման արդյունավետ համակարգը հիմք է հանդիսանում վստահելի բանկային ծառայությունների մատուցման եւ ֆինանսական կայունության համար: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1828