Հայէկոնոմբանկը ներգրավել է $30 միլիոն՝ ՄՓՄՁ վարկավորման համար

12.11.2025 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #KfW Group
Հոկտեմբերի 21-ին Հայէկոնոմբանկը եւ KfW Group-ի դուստր ձեռնարկություն գերմանական զարգացման ֆինանսավորման DEG - Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH ընկերությունը ստորագրել են $30 միլիոնի վարկային պայմանագիր, որից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը եւ զարգացմանը։ 

Բանկից հայտնել են, որ այս պայմանագիրը Հայէկոնոմբանկի եւ DEG-ի միջեւ երկրորդ գործարքն է։ 

Հայէկոնոմբանկը KfW-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 25 տարի՝ համագործակցելով Հայաստանում իրականացվող տարբեր զարգացման ծրագրերի շուրջ։ 

Նշվում է, որ Հայէկոնոմբանկը 2025 թվականին վարկային պայմանագրեր եւ գործարքներ է կնքել միջազգային վարկային կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման եւ առեւտրի ֆինանսավորման նպատակով՝ մոտավորապես $87 միլիոնին համարժեք գումարով։

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW