Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի են: 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել է 1-3-րդ հորիզոնականներ, եւ Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչեւ երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։ Junius մրցույթներին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։ Նրանք խաղի 50 մրցափուլերը պետք է անցնեն հնարավորինս արագ եւ կուտակեն առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր եւ պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Տարիքային խումբը կարելի է ընտրել կարգավորումներ բաժնից։ Junius մրցաշարի առաջին մրցույթը տեւել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը։ Այն եզրափակվել է յուրաքանչյուր տարիքային խմբում առավելագույն միավորներ վաստակած եռյակների հետ հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները կիսվել են խաղից ստացած տպավորություններով ու փորձառությամբ։ Հանդիպումն ավարտվել է Idram Junior-ի կողմից սահմանված մրցանակների հանձնմամբ։ Նշվում է, որ Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթն արդեն մեկնարկել է եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 3-ը։ Եթե դեռ չեք խաղում Junius, ապա հիմա ամենաճիշտ պահն է ցուցաբերելու ֆինանսական գիտելիքները եւ պայքարելու հրաշալի մրցանակների համար, որոնք կարող եք տեսնել հենց Idram Junior հավելվածում։Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5531