Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ եւ նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչեւ վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով եւ ամբողջությամբ ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ €6000. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին կիսանկուղային հարկում։ Բնականաբար, չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով: Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձեւավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ. առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային կահույքը, առանց ավտոմատացման այլեւս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։ Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբեւէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարեւոր է երկու գործընկերների միջեւ պատասխանատվությունը, որը միշտ տեսել եւ գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել եւ սկսել նոր արտադրամասի կառուցումը։Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1309