Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ Բանկից հատնել են, որ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ եւ ԱՄՆ դոլար։ Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչեւ 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչեւ 100 հազար դոլար։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։ ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։x6 վարկի մարման ժամկետը սահմանված է 12-ից մինչեւ 60 ամվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչեւ 24 ամիս։ Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որեւէ մասնաճյուղ կամ դիմել առցանց տարբերակով։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1363