ԱրարատԲանկը շարունակում է հանդես գալ նոր պրոդուկտներով, բիզնեսի եւ տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով։ Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ ներկայացնելով շահավետ առաջարկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչեւ դեկտեմբերի 30-ը գործող ակցիայի շրջանակում իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել նոր դրամային բիզնես վարկի համար եւ օգտվել վարկի տրամադրման շահավետ պայմաններից՝ առաջին տարվա համար 10% անվանական տոկոսադրույք եւ 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ։ Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 11.8%-ից։ Ակցիան լավ հնարավորություն է նաեւ ավելի ցածր տոկոսադրույքով տեղափոխել գործող բիզնես վարկն ԱրարատԲանկ՝ այլ ֆինանսական կազմակերպություններից։ Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն մինչեւ 1,5 մլրդ ՀՀ դրամ, առավելագույնը՝ 10 տարի ժամկետով ներդնել բիզնեսի զարգացման եւ ընդլայնման մեջ՝ իրականացնելով կայուն բիզնես ունենալու իրենց տեսլականը։Վարկատեսակը թույլ է տալիս համալրել շրջանառու միջոցները, ձեռք բերել հիմնական միջոցներ, իրականացնել շինարարական աշխատանքներ, կատարել կապիտալ ներդրումներ, մարել կրեդիտորական պարտքը եւ իրականացնել ընթացիկ ծախսեր։ Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4004