Evocabank-ը ՆԱԻ-Հայաստան 2025 կոնֆերանսի Արծաթե գործընկերն էր

05.11.2025 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Ներքին Աուդիտորների Ինստիտուտ
Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտը հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին Armenia Marriott հյուրանոցում իրականացրել է տարեկան կոնֆերանս։ Այս տարվա կոնֆերանսի թեման էր GRC in the Era of AI and Digital Assets։

Բանկից հայտնել են, որ կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել բիզնեսի աճի ռազմավարությունների, կորպորատիվ կառավարման եւ թվային փոխակերպման լավագույն փորձը՝ քննարկելով արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաեւ թվային ակտիվների ոլորտի կազմակերպման, իրավական եւ կիբերանվտանգության կարեւոր հարցերը։

Կոնֆերանսին ներկա էին խոսնակներ եւ հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄԷ-ից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Սլովենիայից եւ այլ երկրներից։

Կոնֆերանսին մասնակցել են Evocabank-ի Ներքին աուդիտի եւ Ռիսկերի կառավարման թիմերը։ Որպես խոսնակ՝ հանդես են եկել նաեւ բանկի խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ կորպորատիվ կառավարման բարեփոխումների մասին թեմայով։

«Ունենալով առաջատար դիրք թվայնացման եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում՝ Evocabank-ը կոնֆերասին հանդես է եկել որպես «Արծաթե գործընկեր»»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW