Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում

05.11.2025 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Converse Mobile #Visa Stop Payment Service
Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար կրկին հասանելի է բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service գործիքը։ Այն (VSPS) հեշտացնում եւ ավելի արագ է դարձնում բաժանորդագրությունների կառավարումը, այդ թվում՝ հնարավորություն տալիս դադարեցնել բաժանորդագրությունները՝ կանխելով ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից։

Ինչպես կառավարել Visa բաժանորդագրությունները Converse Mobile-ում

VSPS ծառայությունից օգտվելու, բաժանորդագրությունները դիտելու եւ կառավարելու համար «Քարտեր» բաժնում ընտրեք Visa քարտը, ապա՝ «Բաժանորդագրություններ»։
«Ակտիվ բաժանորդագրություններ» բաժնում Դուք կարող եք ընտրել գործող բաժանորդագրություններից ցանկացածը, դիտել դրա շրջանակում կատարված գանձումներն ու գործարքները ըստ նախընտրելի ժամանակահատվածների, ինչպես նաեւ դադարեցնել դրանք եւ խուսափել ոչ ցանկալի ծախսերից։

«Դադարեցված բաժանորդագրություններ» բաժնում Դուք կարող եք տեսնել Converse Mobile-ով ապաակտիվացրած բաժանորդագրությունները, որոնք, ի դեպ, կարող եք նորից ակտիվացնել հենց Converse Mobile-ում։

Ինչու է սա կարեւոր

Հարցի պատասխանը ստանալու համար բավարար է ծանոթանալ միջազգային հեղինակավոր ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքներին: Այսպես.
Adyen-ի եւ CNBC-ի տվյալներով՝ օգտատերերի 42%-ը մոռանում է չօգտագործվող ծառայությունների մասին եւ 86%-ը ունի ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, որոնք դժվար է վերահսկել: Դրանց մասին պարզապես մոռանում են եւ շարունակում վճարել ծառայության համար, որից չեն օգտվում:

Self Financial-ի եւ C+R Research-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում բաժանորդագրությունների 54.9%-ը չի օգտագործվում, իսկ մարդիկ, առանց գիտակցելու, տարեկան ծախսում են ավելի քան 1,596 ԱՄՆ դոլար: 

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում ցանկի ամբողջականության համար եւ հանդիսանում է հարթակ, որտեղ արտացոլվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW