Ամիօ բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող անգլալեզու «Khaleej Times» թերթին՝ ներկայացնելով բանկի ռազմավարական առաջնահերթություններն ու միջազգային ծրագրերը։Նա նշել է, որ Ամիօ բանկը, անցնելով կորպորատիվ բանկինգից դեպի մանրածախ եւ ՓՄՁ վարկավորում, դարձել է թվային լուծումների եւ հաճախորդակենտրոն մոտեցման առաջատարներից մեկը. «Այսօր բանկը սպասարկում է ավելի քան 160,000 հաճախորդի եւ համարվում է երկրորդ խոշոր հիփոթեքային վարկատուն Հայաստանում»:Խոսելով միջազգային ծրագրերի մասին՝ Գեւորգ Թառումյանը ընդգծել է համագործակցությունների կառուցումը եվրոպական, ամերիկյան, մերձավորարեւելյան եւ ասիական բանկերի հետ։ Նրա խոսքով՝ Ամիօ բանկը նախատեսում է առաջիկայում ներկայացված լինել ԱՄԷ-ում՝ Պարսից ծոցի ներդրողներին հնարավորություն տալով հեշտությամբ օգտվել Հայաստանի բանկային, պարտատոմսային եւ այլ ֆինանսական հնարավորություններից։Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 789