«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ

02.02.2009 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ:

Բորսայի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

Ներկայումս «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի երկրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակված են Bbond հարթակում, իսկ բաժնետոմսերը մասնակցում են բորսայական առեւտրին:

2008 թ. վերջի դրությամբ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր կապիտալը կազմում էր մոտ 7.55 մլրդ դրամ, իսկ ակտիվները գերազանցում էին 29.7 մլրդ դրամը:

Դիտում՝ 15563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW