Խնայողությունների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, եւս մեկ առիթ է անդրադառնալու ԱրարատԲանկի կողմից ողջ տարին երիտասարդների համար ինտերակտիվ ձեւաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասերին, նրանց մտքերին ու հարցադրումներին, խնայելու կարեւորության մասին աշխույժ քննարկումներին։ «Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարեւոր է պետության համար, քանի որ այն «աշխատում է» հօգուտ երկրի տնտեսության զարգացման»,- նշել է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, ով Հայաստանի տարբեր անկյուններում վարել է աշխույժ, կենդանի զրույցներ երիտասարդների հետ ֆինանսական գրագիտության շուրջ։Եկամուտներ եւ ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն եւ այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդներին․ ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության եւ հմտությունների զարգացման միջոցառումներով։ Գարգառ գյուղի հարակից տարածքում բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից եւ Երեւանից եկած 260 երիտասարդի համար կազմակերպվել էր վրանային ճամբար։ Երկու կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ երիտասարդները ձեռք են բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։ ԱրարատԲանկի աջակցությամբ Oogway սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակում առցանց դասընթացներին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Նրանց առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխել են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ ու գրագետ։Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջին նախաձեռնությունը՝ «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ «Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր»՝ խնայելու կարեւորության մասին այս տեսանյութը «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակում ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծված տասնյակ տեսանյութերից մեկն է։ Փոդքասթը վարում է Արա Չալաբյանը։Փոդքասթի հեղինակն այստեղ խոսում է արտակարգ իրավիճակների ֆոնդի՝ ֆինանսական անվտանգության բարձիկի մասին, նաեւ, թե ինչու է այն անհրաժեշտ նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին ունի ապահովված աշխատանք եւ բարեկեցիկ կյանք։ «Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետեւ դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- նշել է Արա Չալաբյանն՝ ավելացնելով, որ ԱրարատԲանկը, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած եւ այդ շրջանակում իր դերը գիտակցող ընկերություն, կարեւորում է երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը եւ այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։«Սա շատ կարեւոր է, որովհետեւ երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը եւ գիտակցությունն, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության։ Շատ կարեւոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու եւ ներդնելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3941