Ամիօ բանկը հրապարակել է բրենդի ճանաչելիության՝ Brand Awareness-ի ցուցանիշը։ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ այդ ցուցանիշը արդեն 72.4% է։ Սա կարեւոր ցուցանիշ է Ամիօի համար, քանզի ցույց է տալիս, որ «նոր բրենդի կերպարն արդեն ճանաչելի եւ ընդունված է լայն հանրության շրջանում»։«Այս աճը պարզապես թվերի մասին չէ․ այն պատմություն է ընկերության եւ վստահության մասին։Ամիօն ոչ թե պարզապես բանկ է, այլ ընկեր, որը խոսում է հասկանալի եւ ջերմ լեզվով։ Բանկի արշավները՝ «Քեզ ինչքա՞ն փող ա պետք», «Կիսելով ժպիտներ», «Թռիչք դեպի թվայինը», «Մեզ հետ երազելն ապահով է», ոչ միայն նպաստեցին բանկային ծառայություններից օգտվողների ավելացմանը, այլեւ հիշվեցին ու տպավորվեցին թիրախային լսարանների մոտ՝ իրենց յուրօրինակ, բայց միաժամանակ պարզ մոտեցմամբ։«Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը դարձավ 2025 թվականի ամենաքննարկված արշավներից մեկը Հայաստանում։Ամիօի եւս մեկ մասսայական արշավ՝ 5% քեշբեքը, այժմ կարելի է տեսնել ամենուր՝ պարզապես դրսում զբոսնելիս, մետրոյով երթեւեկելիս, սոցիալական ցանցերում, կինոթատրոններում, հեռուստատեսությամբ, լրատվական կայքերում եւ այլն։ Ամիօն եւ այս բացառիկ առաջարկը ամենուր են։Արշավի շրջանակում բանկի քարտապանները կստանան 5% քեշբեք իրենց քարտերով կատարած գնումների համար։Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր Ամիօ բանկի հաճախորդ են դարձել ակցիայի ընթացքում (սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից) եւ բացել են ցանկացած տեսակի քարտ կամ գործող հաճախորդ են, սակայն չունեն քարտ եւ ակցիայի ընթացքում կբացեն իրենց առաջին քարտը։ Ակցիան դեռ շարունակվում է:Քեշբեքը հասանելի է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գնումների համար։ 5% քեշբեքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1627