«Արցախբանկ» ՓԲԸ-ն ամփոփել է հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «2 քայլ դեպի Էլեկտրամոբիլ»՝ տարվա ամենաթեժ քարտային արշավի արդյունքները: Արշավի շրջանակում բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեին երեք ամսվա ընթացքում, բանկի Mastercard քարտերով անկանխիկ վճարումներ եւ գնումներ կատարելով ու միավորներ կուտակելով, մասնակցել խաղարկությանը եւ շահել էլեկտրամոբիլ, ինչպես նաեւ այլ արժեքավոր նվերներ՝ հանգստի 10 ուղեգիր եւ 10 Mastercard Travel World պրեմիում քարտ։Օրերս ՌԻՈ Մոլ առեւտրի կենտրոնում կայացել է բանկի 100 քարտապանների միջեւ խաղարկություն: Արդյունքում ակցիայի գլխավոր մրցանակին է արժանացել բանկի երկար տարիների հավատարիմ քարտապան Հայկ Ղուլյանը: Մնացած 20 հաջողակները ստացել են վկայագրեր` 2-օրյա հանգստի փաթեթ 2 անձի համար Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, կամ Mastercard Travel World քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ողջ ընթացքում:Բանկից հայտնել են, որ հանդիսավոր միջոցառմանը բարձր տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ է ապահովել անզուգական դերասանական դուետը՝ Պոնչն ու Տոման: Ակցիայի ամփոփմանն իր ողջույնի խոսքում բանկի Վարչության նախագահի խորհրդական Վահագն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ակցիային մասնակցած բոլոր հավատարիմ քարտապաններին՝ բանկին եւ ընկերության նախաձեռնություններին վստահություն ցուցաբերելու համար: Կոչ է արվել հաճախորդներին հետեւել եւ մասնակցել առաջիկայում բանկի կողմից նախատեսվող ավելի մասշտաբային եւ հետաքրքիր ձեւաչափով շահեկան քարտային արշավներին: «Առանձին ուշադրություն է հրավիրվել եւ հատուկ շնորհակալական խոսքեր են հնչեցվել նաեւ բանկի լավագույն գործընկերներից հանդիսացող Mastercard ընկերության հասցեին: Արցախբանկը հետամուտ է իր բանկային ծառայությունների, այդ թվում՝ քարտային պրոդուկտների զարգացմանը եւ անկանխիկ գործառնությունների խթանմանը, որոնք նպաստում են բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցության խորացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1941