Հայաստանում ավտոմեքենաների տարբեր մասերի գողություններն օր օրի դառնում են սովորական: Յուրաքանչյուր մարդ ճանաչում է առնվազն մեկին, ում մեքենայի հայելին, լուսարձակը կամ այլ բաղադրիչ գողացել են։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է գողության 6,390 դեպք, որից 880-ը՝ բնակարանային։ Տարբերության մեծ մասը կարելի է վերագրել ավտոմեքենաների պահեստամասերի գողություններին։ Եթե բաշխել օրերի, ապա ամեն օր Հայաստանում գրանցվում է գողության 17․5 դեպք։ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը այս երեւույթը կապում է երկու հիմնախնդրի հետ․ գողերը հաճախ չեն բռնվում, իսկ բռնվածները հաճախ չեն կրում համարժեք պատիժ։ Միաժամանակ, ընկերությունը ողջունում է ներկայում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ պատիժը խստացնելու ուղղությամբ։Բոլորին հայտնի է նաեւ գողությունների շարունակության սցենարը․ փոքր թղթի կտոր՝ գողացված բաղադրիչի հատվածում, հղում տելեգրամյան ալիքներին, գումարի ստացման կազմակերպում կրիպտոարժույթներով, գողոնի վերադարձ որեւէ «խուլ» վայրում։ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանում ԿԱՍԿՈ ապահովագրության խոշորագույն մատակարարն է եւ ունի բազմահազար ու բազմաբնույթ մեքենաներից բաղկացած պորտֆել։ Ընկերությունը գրեթե ամեն օր առնչվում է գողությունների թեմային եւ իր հերթին իրականացնում է կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ առաջարկելով սակագնի խոշոր նվազեցումներ՝ մեքենաները գիշերը փակ կայանատեղիում կայանելու դիմաց։Համաձայն ԷՖԵՍ ապահովագրական ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրության ցուցանիշների՝ գողությունների տարեկան ցուցանիշներն աճում են բազմապատիկներով։ Օրինակ՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԷՖԵՍ-ը ստացել է գողության կրկնապատիկ ավելի ահազանգ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։Գողոնները հիմնականում հայելիներն են, անվադողերն ու անվադողի պատյանները, տարբերանշանները, ռադարներն ու ջերմաերեսփակիչի երեսպատոցներ։ Ֆավորիտ մակնիշներն են Chevrolet Volt, Lexus LX, Mazda CX եւ Mazda 6, Toyota գրեթե բոլոր մոդելները, BMW գրեթե բոլոր մոդելները, Mercedes-Benz՝ հատկապես G դասի պահեստային անվադողերի կափարիչները եւ այլն։Ընկերությունը գողությունների թեմային անդրադարձել է նաեւ իր նոր գովազդային հոլովակով՝ դիմելով բոլորի կողմից շատ սիրված «Խոշոր շահում» ֆիլմի օգնությանը։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում է․• մեքենաները կայանել անվտանգ վայրերում, այդ թվում՝ փակ ավտոտնակներում, տեսանկարահանվող կայանատեղիներում,• ունենալ պատշաճ հակաառեւանգման համակարգ,• գողության զոհ դառնալու դեպքում որեւէ կերպ չտրվել գողերի սադրանքներին, տելեգրամյան ալիքի միջոցով չվերադարձնել գողացված մասերը․ այսպես գողերը միայն ստանում են մոտիվացիա՝ իրենց գործը շարունակելու համար,• եւ, իհարկե, ունենալ ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Tweet Դիտում՝ 2031