Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Երեւանում, Կապանում, Գորիսում, Գավառում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը եւ դրամատուրգիան։ Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն պարուսույցներ եւ դրամատուրգներ։ Կրթությունն ու մշակույթը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքում են։ Այս ամենին զուգահեռ՝ բանկը պատրաստակամ է աջակցել նախաձեռնություններին, որոնք տոն եւ ժպիտ կպարգեւեն կյանքի դժվարին փուլը հաղթահարող փոքրիկներին։ Փառատոնի շրջանակում ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի կունենա ներկայացում շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուների մասնակցությամբ, որոնք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ։ Շվեյցարացի ծաղրածուները փոքրիկների համար հանդես կգան նաեւ Լոֆթում եւ Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնում։ «Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ ֆրանկոֆոն մշակութային կառույցների միջեւ կապերը, խթանել ստեղծագործությունների շրջանառությունը եւ ձեւավորել նոր, կայուն եւ երկարաժամկետ համագործակցություններ։ Փառատոնը ներկայացնում է ֆրանկոֆոնիան որպես կենդանի ստեղծագործական տարածք, որտեղ մշակութային բազմազանությունը նպաստում է միջմշակութային երկխոսության ձեւավորմանն ու զարգացմանը։ Միանալ «Թէատրոն» փառատոնին նշանակում է դառնալ կոլեկտիվ ապրումի մասնիկ, որտեղ արվեստը դառնում է հիշողության, երկխոսության եւ նորանոր նախագծերի հարթակ, եւ որտեղ Հայաստանը հաստատում է իր դերն ու նշանակությունը միջազգային մշակութային համայնապատկերում»,- նշել է «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։ «Սոցիալական պատասխանատվությունը եւ մշակութային ծրագրերի իրականացման միջոցով սոցիալական առաջնահերթ խնդիրներ լուծելը մշտապես եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Հատկապես կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երեխաների՝ մասնավորապես առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցությանը։ Հավատում ենք, որ կատարողական արվեստը բուժիչ ուժ ունի եւ կարող է ավելի լավը դարձնել այն բալիկների կյանքը, ովքեր բախվում են առողջական խնդիրների հետ»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։«Թէատրոն» փառատոնը ծնվել է Հայաստանը ֆրանկոֆոն կարեւոր մշակութային խաչմերուկ դարձնելու ցանկությունից։ Նպատակ ունենալով ստեղծելու մշակութային հանդիպումների եւ երկխոսության հարթակ՝ այն միավորում է արվեստի տարբեր ճյուղեր, ինչպիսիք են թատրոնը, պարը, երաժշտությունը եւ պերֆորմանսները՝ միաժամանակ առանձնահատուկ տեղ հատկացնելով դրամատուրգիային եւ ստեղծագործական ռեզիդենցիաներին, որոնք կխթանեն միջազգային երկխոսությունն ու նորարարությունը։ Միջոցառման կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը եւ ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։Փառատոնի աջակիցներն են նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը եւ Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը եւ Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ եւ Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաեւ Կապանի եւ Գավառի համայնքապետարանները։Փառատոնը տեղի է ունենում Երեւանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3503