«Տեղի է ունենում անհավանական թվացող մի բան․ Ադրբեջանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ»

22.10.2025 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տարանցիկ ճանապարհ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Խաղաղության Հռչակագրի շրջանակում Ադրբեջանը «կարեւոր քայլ է իրականացրել»՝ վերացնելով իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ 

«Սա չափազանց կարեւոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ 

Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաեւ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաեւին եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»,- Վրաստանում կայացած «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW