Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է

22.10.2025 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #BACEE’s Award for International Banking Co-operation
BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկն արժանացել է BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակին։ 

«Մրցանակը բանկին է շնորհվել BACEE-ի հետ արդյունավետ համագործակցության, ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների, միջազգային լավագույն պրակտիկայի ներդրման, թղթակցային բանկային հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման եւ տարածաշրջանային համակցված նախագծերին ակտիվ մասնակցության համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Շնորհակալություն ենք հայտնում ֆինանսական ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանման, միջազգային առեւտրի ընդլայնման հարցում Կոնվերս Բանկի աշխատանքը բարձր գնահատելու համար: Վստահ ենք, որ BACEE-ի եւ այդ կառույցի անդամ ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերով կկարողանանք ոչ միայն դիմագրավել ոլորտում առկա մարտահրավերներին, այլեւ հասնել ֆինանսական ոլորտի կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման, այդ թվում՝ թվայնացման եւ ԱԲ կիրառման ընդլայնման միջոցով»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: 

BACEE-ի 50-րդ հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում։ Միջոցառման Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։ 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW