ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա՝ հանդես գալով անշարժ գույքի գրավով վարկ ունեցողների համար վերաֆինանսավորման գրավիչ առաջարկով։ «Արի մեզ մոտ» ակցիայի շրջանակում, տեղափոխելով անշարժ գույքի գրավով վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ԱրարատԲանկ, կստանաք գործող վարկից 3%-ով ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 14․5%-ից։ Բանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում կարող եք օգտվել եւս մի շարք շահավետ պայմաններից՝ միջնորդավճարի բացակայություն, 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, վարկի պայմանագրային գումարին եւս 30% հավելյալ ֆինանսավորման հնարավորություն, մինչեւ 15 տարի մարման ժամկետ։ Տեղափոխվող վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում տեղափոխման հետ կապված ծախսերը կհոգա բանկը։ Գործում է նաեւ վարկի տրամադրման պարզեցված՝ առանց եկամուտների վերլուծության տարբերակ, եթե վարկը սպասարկվել է առնվազն 12 ամիս եւ այդ ընթացքում ժամկետանց օրերը չեն գերազանցել 5-ը։Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով՝ ժամկետը՝ 3-15 տարի, մինչեւ 100 մլն ՀՀ դրամ, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 15,51%-ից։Առաջարկը գործում է մինչեւ դեկտեմբերի 30-ը։ Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3743