Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր` առանց տարեկան սպասարկման վճարի։ Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլեւ տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինչպես նաեւ հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15% զեղչով Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով։ Ճանապարհորդելիս Booking.com կայքով ամրագրումներ կատարելու դեպքում Visa Gold-ի քարտապանները կստանան մինչեւ 7% քեշբեք։ ԱկնՔարտի առաջարկները եւ զեղչերը տարբեր բրենդների կողմից մշտապես թարմացվում են։Ի դեպ, Visa Gold ԱկնՔարտը լայն հնարավորություններ է ընձեռում նաեւ առցանց կրթական միջազգային հարթակներում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասընթացներ ձեռք բերել շահավետ պայմաններով։ Այդ առաջարկներին եւ ակցիաներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Visa Gold ԱկնՔարտը գործում է 4 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի։ ԱկնՔարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այնպես էլ ուսանողների համար առաջարկվող Visa Gold ԱկնՔարտը խնայողական է՝ դրական մնացորդի վրա տարեկան մինչեւ 5% տոկոսադրույքով։Ուսանողները կարող են ԱկնՔարտը պատվիրել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերից։ Ուսանողներին անհրաժեշտ է մոտենալ բանկ իրենց ուսանողական քարտերով։ Քարտի առաքումը Երեւանի տարածքում անվճար է։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1109