Յունիբանկի մանկական քարտերը շուտով կթողարկվեն նոր դիզայնով` երեխաների ստեղծագործությունների մոտիվներով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը բանկն ամփոփել է «Իմ քարտը՝ իմ դիզայնով» ստեղծագործական մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին երկու տարիքային խմբի երեխաներ:Բանկից հայտնել են, որ պատանի նկարիչները ներկայացրել էին մանկական բանկային քարտի ձեւավորման իրենց օրիգինալ գաղափարները: Մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ, իսկ երկու հաղթողները՝ նաեւ դրամական մրցանակներ: Լավագույն նկարները կդառնան Յունիբանկի մանկական քարտերի նոր շարքի դիզայնի հիմք:Յունիբանկի Visa մանկական քարտը թողարկվում է 6-13 տարեկանների համար: Այն հնարավորություն է տալիս կատարել վճարումներ, այդ թվում՝ Apple Pay-ի եւ Google Pay-ի միջոցով, փոխանցումներ եւ այլ գործարքներ: Քարտն անվճար է թողարկվում, ձեւակերպել կարող է ծնողներից մեկը: Սպասարկումն առաջին տարին եւս տրամադրվում է անվճար։ Քարտի հետ մեկտեղ՝ փոքրիկ հաճախորդներին տրամադրվում է նաեւ UNIMobile մոբայլ հավելվածը:Սեփական քարտ ունենալով՝ երեխաները կարող են անել առաջին քայլերը ֆինանսական աշխարհում, սովորել կառավարել դրամական հոսքերն ու ձեռք բերել ֆինանսական գրագիտության հմտություններ: Ծնողները կարող են վստահ լինել, որ բոլոր գործարքները գտնվում են հսկողության տակ. Նրանք կարող են հետեւել երեխայի ծախսերին եւ ստանալ ծանուցում յուրաքանչյուր գործարքի մասին: Իսկ անհրաժեշտության դեպքում հաշված վայրկյանների ընթացքում նրանք կարող են գումար փոխանցել մանկական քարտին, եթե երեխային շտապ գումար է հարկավոր: Tweet Դիտում՝ 7183