Հայէկոնոմբանկի հովանավորությամբ անցկացվել է Teghenis Sky Race 2025-ը

21.10.2025 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Teghenis Sky Race 2025
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կայացել է լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը՝ Teghenis Sky Race 2025-ը, որի գլխավոր հովանավորը Հայէկոնոմբանկն էր:

Առաջնության գլխավոր նպատակն է մարզաձեւի զարգացումը եւ առողջ ապրելակերպի մշակույթի ամրապնդումը Հայաստանում:

Բանկից հայտնել են, որ լեռնավազքի առաջնությանը մասնակցում էր ավելի քան 100 պրոֆեսիոնալ մարզիկ եւ սիրողական վազորդ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ՝ Իրանից ու Ռուսաստանից։ Նրանց թվում էին նաեւ Հայէկոնոմբանկի աշխատակիցները։

Մասնակիցները հաղթահարել են Թեղենիսի գագաթ տանող ճանապարհը՝ ամրապնդելով մրցակցելու ոգին եւ հաստատակամ պայքարելու սկզբունքը։

«Սա սպորտային տուրիզմի առաջնակարգ միջոցառումներից է, քանի որ այն շատ մասսայական է եւ բարձրացնում է Հայաստանի ճանաչելիությունը»,- նշել է Լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյանը։

Առաջնությունն ավարտվել է հաղթողների պարգեւատրման արարողությամբ․ մրցաշարի 6 հաղթող՝ 3 կին եւ 3 տղամարդ, արժանացել են դրամական պարգեւների Հայէկոնոմբանկի կողմից։

«Բանկի ղեկավարությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կարեւորում է նման նախաձեռնություններին աջակցելը, քանի որ դրանք նպաստում են առողջ ապրելակերպի, սպորտի եւ տուրիզմի զարգացմանը։ Բացի դա, նման միջոցառումներն աշխուժություն են առաջացնում նաեւ տնտեսական կյանքում, այդ առումով Հայէկոնոմբանկը ուրախ է, որ իր ներդրումն ունի այդ ձեւաչափով տնտեսական ակտիվություն ապահովելու նաեւ Հայաստանի համայնքներում»,- ասել է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։

«Հայէկոնոմբանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, փորձում է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ ներդրում ունենալով երկրի սոցիալական եւ տնտեսական առաջընթացում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW