«Աթենք»-ը կառուցել է տարածաշրջանի ամենամեծ եւ տեխնոլոգիապես հագեցած համալիրը

20.10.2025 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր արտադրական հզորությունները՝ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում կառուցելով տարածաշրջանի ամենամեծ եւ տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը։

Նոր գործարանը համալրված է նորագույն ավտոմատացված սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր արտադրողականություն եւ մսամթերքի որակի անընդհատ վերահսկողություն՝ համապատասխանելով միջազգային ISO ստանդարտներին։ Այսպիսով, «Աթենք»-ը ոչ միայն բազմապատկում է արտադրանքի ծավալներն ու որակը, այլեւ հնարավորություն է ստանում ընդլայնելու տեսականին՝ բարձրացնելով հայկական արտադրանքի մրցունակությունն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։



Բացի տնտեսական նշանակությունից, նախագիծը բերում է նաեւ կարեւոր սոցիալական ազդեցություն։ Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մինչեւ 410 հազար դրամի։ Այս նախաձեռնությունը խթանում է համայնքային զարգացումը եւ ապահովում կայուն եկամուտ՝ հարյուրավոր ընտանիքների համար։

Նախագիծն իրականություն է դարձել շուրջ 10 միլիարդ դրամից ավել ներդրման շնորհիվ, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ ազգային բրենդը կարող է լինել մրցունակ, ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան։

«Աթենք»-ի նոր գործարանը ոչ միայն կարեւոր քայլ է ընկերության զարգացման պատմության մեջ, այլեւ Հայաստանի տնտեսության ամրապնդման կարեւոր ներդրումներից։ Այն խորհրդանշում է տնտեսական առաջընթաց, պատասխանատու գործարարություն եւ տեղական արտադրության նոր մակարդակ։
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW