Ամերիաբանկի մրցույթը. 200 լավագույն ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ

15.10.2025 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #կրթաթոշակ
Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական եւ մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար: 

Բանկից հայտնել են, որ մրցույթի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ակտիվ, ճկուն եւ պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնցից լավագույն 200-ը 4 ամիս շարունակ կստանա ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են` բացառությամբ նրանց, որոնք «Իմ Հայաստան, իմ ապագա» նախորդ մրցույթի արդյունքներով արդեն իսկ ստացել են կրթաթոշակ կամ որեւէ այլ մրցանակ:

Հաղթողներն ընտրվելու են հետեւյալ երկու չափանիշների համադրմամբ`

•    Կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտի դրությամբ 
•    Ավտոմատացված ինտելեկտուալ թեստի արդյունքներ

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 15-ը, Երեւանի ժամանակով ժամը 23:59: Մասնակցության պայմանները եւ մյուս մանրամասները` այստեղ

Բանկից հիշեցնում են, որ 2024-2025թթ. «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի արդյունքներով կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: 

Մրցույթն անցկացվում է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW