«Կամուրջ» ՈւՎԿ-ն ճանաչվել է «2025 թվականի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը Հայաստանում»

15.10.2025 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈւՎԿ #Global Business Outlook Awards
«Կամուրջ» ՈւՎԿ-ն ճանաչվել է 2025 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը՝ ըստ հեղինակավոր Global Business Outlook Awards (GBO Awards) միջազգային մրցանակաբաշխության։

«Global Business Outlook Awards-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որի նպատակն է գնահատել եւ խրախուսել այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությամբ առանձնանում են արդյունավետությամբ, նորարարությամբ եւ գերազանցության ձգտումով։ Մրցանակաբաշխությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ֆինանսներ, բանկային համակարգ, էներգետիկա եւ տեխնոլոգիաներ, ընդգծելով թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների լավագույն ներկայացուցիչներին»,- ասվում է հաղորդագրությունում։

«Այս մրցանակը մեծ պատիվ է մեր թիմի համար։ «Կամուրջ»-ը տարիներ շարունակ հետեւողականորեն ձգտում է մատուցել պարզ, հասանելի միկրոֆինանսական ծառայություններ՝ աջակցելով հաճախորդների բիզնեսների զարգացմանը: Այս մրցանակը եւս մեկ ապացույց է մեր թիմի նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի եւ հաճախորդակենտրոն աշխատանքի մասին», – ասել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը։

Նշվում է, որ ՈւՎԿ-ն տարիներ շարունակ արժանանում է տարբեր միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականների եւ մրցանակների՝ որպես Հայաստանի միկրոֆինանսական ոլորտի առաջատար կառույց։ Այս մրցանակը եւս մեկ անգամ հաստատում է «Կամուրջ» ՈւՎԿ-ի կայուն դիրքը, վստահելիությունը եւ երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը:
 
«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW