Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։Կառավարությունից հայտնել են, որ նրանք քննարկել են Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի եւ թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումներին եւ մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման եւ ներդրումային միջավայրի բարելավման հետ։ Tweet Դիտում՝ 1806