Խաղողի մթերողներին կտրամադրվի մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք

09.10.2025 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խաղողի մթերում #կառավարություն
Կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստում:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու հարցով: 

Նրա խոսքով՝ այս տարի արտադրված խաղողի համախառն բերքը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. «Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է: Պլանավորվում է՝ այս տարի մինչեւ 200 հազար տոննա խաղող կմթերվի»: 

Խաղողի մթերումների նպատակով 2025 թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը կտրամադրվի մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը:

Ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը։
Դիտում՝ 1807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW