Հոկտեմբերի 4-ին Արենի գյուղում կայացել է ամենասպասված ու սիրված միջոցառումներից մեկը՝ «Արենի Գինու Փառատոն 2025»-ը, որի գլխավոր գործընկերը «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն էր:«Փառատոնը միավորել էր հազարավոր այցելուների՝ այդ թվում արտերկրից ժամանածների, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ հայկական գինու մշակույթին եւ ավանդույթներին։ «Կամուրջ»-ի մասնակցությունն այս կարեւոր միջոցառմանը եւս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության աջակցությունը համայնքների զարգացմանն ու տեղական արտադրանքի խթանմանը»,- ասվում է հաղորդագրությունում:««Արենի Գինու Փառատոնը» տարիներ շարունակ կարեւոր հարթակ է համայնքների տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջային զարգացման համար։Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները ոչ միայն պահպանում եւ զարգացնում են հայկական արժեքները, այլեւ ստեղծում են նոր հնարավորություններ համայնքների բնակիչների եւ ձեռնարկատերերի համար», - ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը։«Արդեն ավելի քան 27 տարի «Կամուրջ» ՈՒՎԿ-ն նպաստում է բնակչության սոցիալական կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն վստահելի գործընկեր է հազարավոր ընտանիքների, ֆերմերների եւ ձեռնարկատերերի համար՝ տրամադրելով հասանելի ֆինանսական ծառայություններ»,- ասվում է հաղորդագրությունում:«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 5527