Moody’s-ն Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը

06.10.2025 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Ակբա բանկ
Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով եւ արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։

Բանկից հայտնել են, որ այս վարկանիշը հավասար է Հայաստանի վարկանիշին եւ ներկայում Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։

«Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները եւ հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, եւ դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։ 

Moody’s-ը նաեւ ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաեւ Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը եւս հավասար է ՀՀ վարկանիշին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW