IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա

02.10.2025 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Կողք կողքի
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ 

Թաղամասի համար նախատեսված 4 հեկտար հողը հիմնադրամին հատկացրել է Տաթեւի համայնքապետարանը։ Ծրագիրը հաջողելու ամենակարեւոր պայմանը, ըստ պատասխանատուների, մարդկանց համար հարմարավետություն ստեղծելն է, որպեսզի մնան գյուղում ու շարունակեն հայրենիքում կառուցել իրենց ապագան։  

Այս նպատակով հիմնադրամը ծրագիրը սկսել է Սվարանցում ենթակառուցվածքներ ստեղծելով, որոնց շարքում իր ուրույն ու կարեւոր նշանակությունն ունի մանկապարտեզը։ Բնակավայրը մանկապարտեզ երբեք չի ունեցել, անգամ խորհրդային տարիներին, երբ գյուղը դեռ առատ բնակեցված էր։ Հենց մանկապարտեզի ստեղծման ծախսերն էլ իր վրա է ամբողջությամբ վերցրել IDBank-ը՝ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում տրամադրելով 10 000 000 ՀՀ դրամ։ 

Բանկից հայտնել են, որ մանկապարտեզը կտեղակայվի վերանորոգված համայնքային կենտրոնի երկրորդ հարկում, որին կից կլինի նաեւ խոհանոց ու սանհանգույց։ Մանկապարտեզը կունենա ուսուցման, խաղի ու քնի գոտիներ՝ համապատասխան տարիքային գույքով ու հարմարություններով, խաղային գոտիով փափուկ հատակ,  երեխաների հարմար նախատեսված այլ հարմարություններ։ 

«Բացի այն, որ «Կողք կողքի» ծրագիրը միտված է աջակցելու Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, այս համագործակցությամբ IDBank-ը կյանքի է կոչում նաեւ իր Սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղություններից մեկի՝ մարզերի զարգացման քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

IDBank-ի Սոցիալական պատասխանատվության «Կողք կողքի» ծրագիրը մեկնարկել է 2024-ին եւ այս ընթացքում իրականացրել տարբեր միջոցառումներ՝ ուղղված կրթության միջոցով արցախցիների աշխատանքի հնարավորությանն ու կրթության խրախուսմանը։  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 7070
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW