Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի €15 միլիոն 600 հազար

02.10.2025 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Գերմանիա
Մի շարք ոլորտների զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից կտրամադրվի անձնակազմային եւ ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ €15 600 000:

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  

Համաձայնագրով նախատեսվում է հետեւյալ օժանդակությունը․ մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչեւ €6 100 000, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչեւ €6 100 000, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչեւ €3 100 000 եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչեւ €300 000: 

Կառավարության նիստին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ գերմանահայկական հիմնադրամի կողմից հսկայական աշխատանք է կատարվում թե էներգետիկ ոլորտի հետ կապված, օրինակ՝ Հայաստանում տեղադրված արեւային պանելների հսկայական մասն այդ ծրագրերի արդյունք է, թե փոքր ու միջին բիզնեսի հետ կապված վարկային ծրագրերը:  
Դիտում՝ 1643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW