Շրջանառության մեջ է դրվել «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը

01.10.2025 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ոսկե հուշադրամ
Հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:  

Հուշադրամի դիմերեսին Արագած լեռն է, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող: Դարձերեսին Ավետիք Իսահակյանի դիմապատկերն է եւ ստորագրությունը: Էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը       10 000 դրամ
Մետաղը/հարգը               ոսկի 9000
Քաշը                                8,6 գ
Տրամագիծը                     22,0 մմ
Որակը                             պրուֆ
Դրամաշուրթը                  ատամնավոր
Թողարկման քանակը       300 հատ
Թողարկման տարեթիվը   2025
Դիտում՝ 1904

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW