Ամիօ բանկը Auto Show 2025-ում ներկայացրել է բացառիկ ավտովարկային առաջարկ

30.09.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Auto Show 2025
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի է ունեցել Armenian Auto Show 2025-ը:

Ամիօ բանկը, համագործակցելով ABC Motors-ի հետ, միջոցառման ընթացքում ներկայացրել է բացառիկ ավտովարկի առաջարկ՝ դարձնելով մեքենա ձեռք բերելու գործընթացն ավելի արագ, պարզ եւ մատչելի:

Բանկից հայտնել են, որ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել ընտրել իրենց երազանքի մեքենան՝ Changan, ARCFOX կամ Deepal, իսկ վարկի ձեւակերպումն իրականացվել է Ամիօ բանկի փորձառու մասնագետների կողմից՝ արագ եւ հեշտ: 

 Ամիօ բանկի հատուկ ավտովարկի պայմաններն են.

•    Առաջին 6 ամիսը՝ ընդամենը 9% տարեկան անվանական տոկոսադրույք
•    Հետագա ամիսներին՝ ճկուն պայմաններ՝ կանխավճարի չափից կախված
•    10% կանխավճար - 13.9%
•    30% կանխավճար - 13.7%
•    50% կանխավճար - 15% /առանց եկամուտների վերլուծության/
•    Վարկի ժամկետը՝ մինչեւ 84 ամիս 
•    Արագ եւ պարզեցված ձեւակերպում

«Armenian Auto Show 2025-ում Ամիօ բանկի առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ բազմաթիվ այցելուներ արդեն ընտրել են իրենց մեքենան հենց այս պայմաններով: Լավ նորությունն այն է, որ բանկի այս հատուկ առաջարկը հասանելի է նաեւ հիմա:

Լրացրեք վարկի օնլայն հայտը կամ այցելեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ եւ սկսեք ձեր ճանապարհը նոր մեքենայով հենց այսօր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW