Կոնվերս Բանկը «Excellence in Innovation, Armenia» մրցանակակիրն է

29.09.2025 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global Banking & Finance Awards 2025 #Կոնվերս Բանկ
Converse Mobile հավելվածը լավագույնն է ճանաչվել Global Banking & Finance Awards 2025-ի «Excellence in Innovation, Armenia» անվանակարգում: 

«Մրցանակը վկայում է բանկի՝ թվային լուծումների զարգացմանը եւ հաճախորդների ֆինանսական փորձառության բարելավմանն ուղղված հետեւողական աշխատանքի մասին։ 

Converse Mobile-ն առաջին անհատականացված փորձառությամբ բանկային հավելվածն է Հայաստանում: Մրցանակաբաշխության ժամանակ հաղթողը որոշվել է՝ հաշվի առնելով նաեւ հավելվածի լայն գործիքակազմը, ժամանակակից ու ինտուիտիվ ինտերֆեյսը, որն ապահովում է հարմարավետ նավիգացիա եւ արագ հասանելիություն ծառայություններին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Այս մրցանակը մեր թիմի հետեւողական աշխատանքի արդյունքն է․ մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարարական եւ ժամանակակից լուծումներ, որոնք բանկային ծառայությունները դարձնում են ավելի հասանելի, պարզ եւ անվտանգ։ Converse Mobile-ը՝ շնորհիվ ժամանակակից ինտերֆեյսի, C360 փաթեթների, ֆինանսական լայն գործիքակազմի, դարձել է Բանկի հաճախորդների վստահելի ուղեկիցը ֆինանսական փորձառության ողջ ընթացքում», – նշել են Կոնվերս Բանկում:

Հավելվածի զարգացման ուղղությամբ քայլերը շարունակական են լինելու: Թիմի ուշադրությունն առաջիկա ամիսներին կենտրոնացած է լինելու Converse Premium սեգմենտի համար առաջարկների ներդրման, UX-ի ԱԲ-անհատականացման եւ C360 փաթեթների ընդլայնման վրա:

Նշվում է, որ Global Banking & Finance Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2011 թվականից, մրցանակաբաշխությանը մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք աչքի են ընկնում ֆինանսական ոլորտում նորարարական մոտեցումներով եւ շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարություններով։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW