Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի եւ ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա եւ ժամի ընտրությունը՝ Ռուսաստանից ելքի ժամանակ։ Գրանցման համար անհրաժեշտ է՝ գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը եւ ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։Գրանցումն իրականացվում է հետեւյալ հղումով: Առավել մանրամասն՝ այստեղ: Tweet Դիտում՝ 1089